Պաշտոնական
Արծրուն Հովհաննիսյանի և Էդան Սնգրյանի ասուլիսը՝ ուղիղ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանի ասուլիսը:
Ադրբեջանը շարունակում է կորուստներ կրել։ Այսօր ժամը 21-ի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր ունի, 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր Հադրութին ու Ստեփանակերտին են երկուական անգամ հարվածել։ Տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտնեց նաև, որ հակառակորդը փորձում է հարձակողական գործողություններ կատարել։ Իսկ ՀՀ ԶՈՒ–ի քայլերը հիմնականում պաշտպանողական են, սակայն որոշն տեղերում այլ բնույթ են կրում։