Պաշտոնական
Արման Բաբաջանյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան