Խոսք
Արման Ղարիբյան. Այսպիսի պղծություն անգամ երևակայելն էր անհնարին
Ամենասարսափելին այն է, որ ծնողին քարշ տալով տանում են, որ այդ նույն ծնողի զոհված տղայի շիրիմին մոտենան ու խոնարհվեն։ Այսպիսի պղծություն անգամ երևակայելն էր անհնարին:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների ծնողներին և խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:
Բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն: Նրանք այնտեղ էին հավաքվել կեսգիշերից ու նախատեսում էին մնալ մինչև առավոտ, որպեսզի Հայաստանի Անկախության օրը Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։