«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն. փաստաբան

«Եռաբլուրից» բերման է ենթարկվել մոտ 30 ծնող, նրանցից երկու կին մարմնական վնասվածք ունեն. փաստաբան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ բերման են ենթարկվել: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն վնասվածքներ, մեկը ձեռքերն է վնասված, մյուսի մատն է վնասված: Առաջին հայացքից կարծես մատը կոտրված է: Երկուսն էլ կին են: Հիմա ոստիկանության բաժնում են, դուրս կգան եւ կդիմեն բուժօգնության: Շտապօգնություն կանչել են, բայց դա բավարար չէ, վնասվածքն ավելի լուրջ է: Վնասվածքները ստացել են բերման ենթարկվելու ժամանակ»,-ասաց նա:

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել են զոհված զինծառայողների ծնողներին  և խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:

Լրացված. «Եռաբլուր» զինվորական պանթեոնից  զոհված զինծառայողների 40 ծնող է բերման ենթարկվել։