«  Հունիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի

Սուրեն Սուրենյանց. Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիպումը պատմական էր։

Տեր- Պետրոսյանն, ինչպես միշտ, իր պատկառելի, ծանրակշիռ ներկայությունը ցույց տվեց՝ լրացնելով այն պետական վակուումը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի գյադայապետության կործանարար քաղաքականության հետևանքով:

Լևոն Տեր- Պետրոսյանը, Հիմնադիր նախագահի վեհությամբ, ցուցադրեց Երրորդ հանրապետության անվերապահ աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին, Հայաստանի սահմանադրականությանը՝ լուսանցքում թողնելով պետականության արմատները կրծող պատուհաս իշխանությանը, որն արդեն վաղուց նույնացած է Ալիևի կամակատարի նվաստացուցիչ կարգավիճակի հետ:

Հենց սրա համար են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գռեհիկ վայրահաչոցները Առաջին նախագահի դեմ:

Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Էս մի հարցում լուզերի հետ միանգամայն համաձայն եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս և ոչ միայն նա, այլ նաև հայոց պատմությունն արձանագրելու են՝ Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է:

Սուրեն Սուրենյանց