Լևոն Զուրաբյան. Հրադադար չի լինի

Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար ա խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա:
Սա, ըստ էության, պարտության խոստովանություն է:
Նա չէր սպասում, որ իր գլխավոր, փառահամար «արժանիքը»` վայրահաչ պղծալեզությունը, որով թիրախավորեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին` Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հասարակության վրա լրիվ հակառակ ներգործություն կունենար:
Նա չէր սպասում, որ ամբողջ մեր հանրությանը դրանով միայն դեմ կհաներ իրեն: Մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության եւ անեծքի առարկա:
Փաշինյանի հանրային համարումն էլ ավելի գահավիժեց, իսկ փաշինյանական իշխանությունն ավելի խորապես ընկալվեց որպես օտարածին եւ Հայաստանի համար սպառնալից օրակարգերի հաղորդակ:
Հիմա մանկամիտ մի շուստրիությամբ նա հրադադար է աղերսում: Չի հասկանում, որ այս ընթացքում անցել է սահմաններ, որոնք իր հաշտությունը սեփական ժողովրդի հետ այլեւս անհնար են դարձրել:
Միակ բանը, որ հաջողեց այս գարշաբերան արշավի արդյունքում, այն էր, որ կարողացավ մեր հանրությանը ժամանակավորապես շեղել մեր առաջ ծառացած կենսական մարտահրավերներից եւ իր կառավարման աղետալի ձախողումներից: Ընդամենը` ժամանակաորապես:
Այդ մարտահրավերների եւ ձախողումների մասին` հաջորդիվ: Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի: