«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Վարդան Հարությունյան. Ի՞նչ է հիշվելու այս ընտրարշավից

Վարդան Հարությունյան. Ի՞նչ է հիշվելու այս ընտրարշավից

Իսկ ի՞նչ է հիշվելու այս ընտրարշավից, երբ կավարտվի ու վերջակետը կդրվի․

  • հիշվելու է քաղաքականության իսպառ բացակայությունը,
  • հիշվելու է ատելությունը, որ տարածվում է անսպառ,
  • հիշվելու է սուտը, որ եղել է միշտ, բայց անթաքույց ու ցինիկ դարձավ 2018-ից հետո, իսկ այս ընթացքում բազմապատկվեց ու բազմապատկվեց,
  • հիշվելու է հայհոյանքը, որ վանում է ու ականջ է ծակում,
  • հիշվելու են հաշվեհարդարի խոստումները, որ կարող են իրականություն դառնալ,
  • հիշվելու է այս ընթացքում ձեռք բերված ամուր համոզմունքը, որ մեր երկրում հոգեբուժությունն իր բարձրության վրա պետք է գտնվի։

Թվարկումների գլխավոր պատասխանատուն իշխանություններն են։ Նրանք են արշավի որակը որոշել ու գնում են առջեւից։

Թվարկումների այս շարքում, որ, իհարկե, կարելի է շարունակել, հիշվելու է, անկասկած, Արթուր Օսիպյանը, որի կալանավորումն արդարադատության բացակայության հստակ վկայություն է, որի կալանավորումն օրենքն ու օրինականությունն իշխանավորի կամքին ենթարկեցնելու ցցուն օրինակ է, ով 14-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, ում այս թոհուբոհի մեջ մոռանալն, աչքաթող անելն անպատվաբեր է։

Վարդան Հարությունյան