Ավետիս Ավագյան. «Երբ ՔՊ-ն պատասխան չունի, ստում է» (նախընտրական բանավեճ)
Հատվածներ Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի 5-րդ համար Ավետիս Ավագյանի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճից.
«Միջանցքը զիջվել է նրա համար, որ իրենք մինչև ընտրություն ստանան որևէ փաստաթուղթ»:
«2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին է ներկայացվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլան, որով առաջարկվում էր 5 շրջան վերադարձնել Ադրբեջանին, իսկ Լաչինն ու Քելբաջարը կվերադարձվեր միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ընդուներ հայկական կողմի համար ընդունելի կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար»:
Ստորև Ավետիս Ավագյանի հարցը Արարատ Միրզոյանին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես պատասխանել է այս առաջարկին, թե՝ ոչ:
Արարատ Միրզոյանը խուսափեց հարցին ուղիղ պատասխանել:
«Երբ ՔՊ նեղ կուսակցական շահերը բախվել են պետական շահի հետ, պետական շահը զոհաբերվել է»
«Երբ ՔՊ ներկայացուցիչը պատասխան չունի, սկսում է ստեր տարածել։ Խաղաղություն բերել է Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանը ստորագրել է մեր փաստաթղթի տակ, ի տարբերություն ՔՊ-ի, որը դրան չկարողացավ հասնել»
Դուք պատերազմի կուսակցություն եք. ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը՝ ԱԳ նախարար, ՔՊ-ական Արարատ Միրզոյանին։
2017թ. ՔՊ անդամ Արարատ Միրզոյանը պնդում էր, թե խաղաղության, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը կապիտուլյացիա է, մինչդեռ հիմա ինքն է խոսում խաղաղությունից, նաեւ խոստովանելով, որ մինչեւ 2020թ. քաղաքական միտքը սխալվել է։


