«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Հասմիկ Հարությունյան. Ինչու Հայ Ազգային Կոնգրես

Հասմիկ Հարությունյան. Ինչու Հայ Ազգային Կոնգրես

Ինչու ՀԱԿ

Անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում ՀՀ քաղաքական դաշտում միայն մեկ ուժ եմ ճանաչում, որը, որպես քաղաքական միավոր,

1. Երբեք, ոչ մի պարագայում, սուտ չի ասել։ Եթե եղել են տարբեր ժամանակաշրջաններում ասածների միջև հատուկենտ անհամապատասխանություններ (իսկ այդպիսիք, թեկուզ չնչին թվով, բայց եղել են), պայմանավորված են եղել աշխարհաքաղաքական անցուդարձի հետևանքով փոխված իրադրություններով, երբ նախկին իրողությունը դադարել է գոյություն ունենալուց)։

2. Առաջնայնությունները միշտ հստակ սահմանված են եղել, և անհատական շահը չի գերադասվել հանրայինից։ 

3. ՀԱԿ-ը, որը ժառանգորդն է ՀՀՇ-ի, երկրին բերել է այնպիսի արժանապատիվ նվաճումներ, որպիսիք են 1988-ի Շարժման բացառիկ ռացիոնալ ղեկավարումը (ի միջի այլոց՝ հիմնված խելամտության, սիրո ու միաբանության, ոչ թե, այսօրվա նման, կուրության, ատելության ու գարշանքի վրա), անկախության ձեռքբերումը՝ ահռելիորեն ծանր ժամանակաշրջանում, երբ փլուզվում էր ԽՍՀՄ կայսրությունը, երբ երկրի 1/3-ն ավերվել էր երկրաշարժից, երբ երկիրը գտնվում էր տոտալ շրջափակման ու պատերազմի մեջ՝ այդ ամենից բխող հրեշավոր հետևանքներով, ապա հաղթել է պատերազմում և եղել է նախկին ԽՍՀՄ առաջին հանրապետությունը, որն սկսել է տնտեսական աճ տալ, այնպիսի դիվանագիտություն է իրականացրել, որ, չնայած հարևան երկրի տարածքների նվաճմանը, ոչ թե ՀՀ-ն է ագրեսոր հռչակվել, այլ հենց տարածքներ կորցրած երկիրը։

4. Արցախյան հիմնահարցի ողջ ընթացքում ձգտել է հնարավորինս խաղաղ միջոցներով լուծել հակամարտությունը, ինչը չի հաջողվել պալատական կազմակերպված դավադրության պատճառով, որի մեջ առկա էր նաև օտար երկրների ներգործությունը։ 

5. Երբեք, ոչ մի պայմանում չի խորշել բացատրելուց և ցույց տալուց ազգի առաջընթացի խելամիտ ուղին, թեև դա արժեցել է նրա վարկանիշը։ Բոլոր կորուստները նրա նշած ու բացատրած ուղուց շեղվելու հետևանք են։

6. Թե’ պետական գործունեության և թե’ քաղաքական գործունեության ընթացքում ներկայացել է բարձր ինտելեկտուալ, բարեկիրթ և ունակ կադրերով։ Իշխանության եղած տարիներին, իհարկե, շատ պատեհապաշտներ են սողոսկել նրա շարքերը (որոնք միշտ իշխող քաղաքական խմբերն են սողոսկում), բայց իր առաջնային ու հիմնական կադրերով մինչև օրս եղել է ՀՀ ամենաարժանապատիվ ու ամենաինտելեկտուալ կադրերով ներկայացված կառույցը։

7. Միշտ եղել է քաղաքակիրթ ու քաղաքավարի (սա չշփոթել կառույցին հարող առանձին անդամների կամ համակիրների վարքի հետ. երբ մարդիկ խոսում են որպես անհատ, ֆեյսբուքյան օգտատեր, իրենց խոսքի պատասխանատուն իրենք են, ոչ թե կառույցը)։

Եվ այլն, և այլն, և այլն։
Միայն այն հանգամանքը, որ թե’ ՀՀՇ-ի իշխանության օրոք, թե’ մինչև օրս ՀՀՇ-ն, ապա ՀԱԿ-ն են եղել իշխանության ու օտարերկրյա ագենտուրայի մշտական քարկոծության առարկան, վկայում է Հայաստանի դեմ տարվող ահռելի աշխատանքի մասին։ Եվ այսքան նպատակասլաց կերպով Հայաստանն ավերելուց հետո եթե դեռ պետությունը կանգուն է, նշանակում է հիմքը շատ ամուր է դրվել։

Ահա այդ հիմքի, պրոֆեսոինալիզմի, իրատեսության, ռացիոնալության, խնդիրների առաջնահերթությունների սահմանման, պետականամետության ու ճշմարտախոսության համար է, որ իմ նախընտրած կուսակցությունը ՀԱԿ-ն է։

Հասմիկ Հարությունյան