«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Արման Մուսինյան. «Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»

Արման Մուսինյան. «Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»

Անխելքություն է Առաջին նախագահին վերագրել մտքեր Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի մասին և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.

- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:

- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,- գրել է Մուսինյանը։

Ավելի վաղ հրապարակել ենք  Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ Առաջին նախագահը նշել է, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: