«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության քննությունը (ուղիղ)

Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության քննությունը (ուղիղ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դեկտեմբերի 13-ին քննվում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի մասին միջնորդության քննությունը: 

Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասաց՝ մինչև դատական նիստը չավարտվի, ոչինչ չի խոսելու: «Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,- ասաց Գևորգյանը և շտապեց նիստին մասնակցելու: 

 Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

ՀՔԾ-ն մեղադրանքները ներկայացրել էր դեկտեմբերի 11-ին։ Երեկ դատարանը պետք է քններ նրա կալանավորման հարցը, սակայն այն հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։

Եթե դատարանն այսօր բավարարի ՀՔԾ միջնորդությունն, ապա Գևորգյանը հենց դատարանում էլ կկալանավորվի:

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Թարմացված

Պաշտպանական կողմը պահանջել է լրացուցիչ նյութեր տրամադրել. Փաստաբանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը ցուցմունք տվել է կաշառք վերցնելու և փողերի լվացման դրվագներով: Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: 

Արմեն Գևորգյանին կալանավորելու գործով նիստը մինչև ժամը 15:00-ն ընդմիջվել է:

Թարմացված

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն  կհրապարակվի դեկտեմբերի 14–ին ժամը 16։00–ին։