«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արմեն Մարտիրոսյան. Իշխանություն, ուշքի արի

Արմեն Մարտիրոսյան. Իշխանություն, ուշքի արի

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇՔԻ ԱՐԻ

Հեղափոխության առաջին օրից մինչ այսօր դողում եմ ձեռք բերված ազատության համար։ Ով չի հասկացել, որ Ազատություն չի եղել՝ նրա համար դա արժեք չէ։

Մենք իրար հետ լիքը դժվարություններ ենք հաղթահարել, բայց այն, ինչ անգամ իմ կարճ խելքով կարելի էր հանգիստ, սառը, բայց օրինական որոշումներով իրագործել, արվում էր վերջին պահին։

Ես այս մտահոգությունս հրապարակեցի նաև Նիկոլի (հատուկ եմ նշում, որ ժողովրդի լիդեր Նիկոլի մասին է խոսքը, այլ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) դատարանների առջև հավաքվելու կոչի օրը։ ԵՍ ԷԼԻ ԿԳԱՄ, ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է ԳԱԼ, ՈՒ ԷԼԻ ԿՊԱՀԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ, բայց ինձ ու իմ նմանների ամենօրյա շահագործումը լավ բան չէ։
Մենք ոչինչ չենք ուզել ու ոչինչ չենք ուզում, բացի մեր Պետության լինելուց։ Մեզ պետք չեն ձեր իշխանության պաշտոնները, մեզ պետք չեն ձեր օգնություններն ու պետական գրանտերը։ Մեզ մեր Պետությունն է պետք։
Մեզ ձեր իշխանությունը պետք է հանուն մեր Պետության։

Լավ, կարճ եմ կապում։
Սահմանադրական ճգնաժամը կարելի էր լուծել Վահե Գրիգորյանի ընտրվելու անգամ հաջորդ օրը։
Կարելի էր, որ Սահմանադրական մարմինները իրենց թեկնածուներին ներկայացնեին ու ԱԺ-ն ընտրեր։
Կառավարությունը չարեց, Դատավորների ժողովը չարեց, Նախագահը նույնպես չարեց։
ԱԺ-ն կարող էր Սահմանադրական օրենք փոխելով այդ 9 ամիսներին այդ հարցը կարգավորել։ Նույնպես չարեց։
Մարտի 1-ի ու մասնավորապես Քոչարյանի գործի վրա պետք է բիծ անգամ չընկներ։ Ընկել է արդեն։
Ես էլի կգամ ուր որ կասեք ու կանեմ այն, ինչ պետք է։

Բայց ես արդեն վաղուց չեմ հասկանում ձեր արածը ու ավելի շատ չեմ հասկանում ձեր ՉԱՐԱԾԸ։
Իսկ երբ չեմ հասկանում՝ սկսում եմ չհավատալ։

Իմ հավատի հետ մի խաղացեք։

Արմեն Մարտիրոսյան