«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Հայաստանում պետական համակարգերը կազմաքանդվել են

Արմեն Խաչատրյան. Հայաստանում պետական համակարգերը կազմաքանդվել են

50 պարեկով մի մեքենա չեն կարողանում բռնել, պետական ինստիտուտները փոշիացել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Իրավաբանի համոզմամբ, Հայաստանում պետական համակարգերը կազմաքանդվել են և ոչ մի ինստիտուտ բնականոն չի գործում։ Նրա կարծիքով, ՀՀ-ում ավտորիտար համակարգ է ձևավորվել, որը շարժվում է բռնապետություն դառնալու ճանապարհով։

Որպես օրինակ` Արմեն Խաչատրյանը մատնանշում է ոստիկանական բաժանմունքում փաստաբաններին ծեծի ենթարկելու փաստը։ Նրա պնդեմամբ, դա աննախադեպ արարք է, այդպիսի բան նույնիսկ նախկինների օրոք չի եղել։