«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. «Պապլավոկի» և հղի կնոջ դեպքերը նույնական են

Արմեն Խաչատրյան. «Պապլավոկի» և հղի կնոջ դեպքերը նույնական են

Երեկ ստատուս էի գրել՝ կատարված վրերթի մասին:Մի քանի արձագանքներ եղան ու հարցադրումներ: Մեկին բլոկեցի, որովհետեւ հարց էր տվել, թե ինչ եմ ծխում: Ասեմ, որ ձեր ծխածի ծուխն էլ հերիք կլիներ՝ մի ամբողջ ազգի հոգեխանգարմունքի մեջ գցելու համար:
Սովորաբար, նման հրապարակումների արձագանքներին չեմ պատասխանում, բայց էս դեպքում կխախտեմ էդ սկզբունքս:
Նախ, որեւէ մեկս, իսկապես, նման դժբախտ պատահարներից երաշխավորված չենք: Թաց կամ սառած ասֆալտ, մեքենայի հանկարծակի խափանում, կամ ինչ որ խախտում՝ առաջացնելով ծանր, այդ թվում`անվերադարձ կորուստ: Միեւնույն է, քրեական իրավունք այս հանցագործությունը դասել է անզգույշ հանցագտործությունների դասին: Սակայն նույն քրեական օրենսգիրքը հանցանքը ծանրացնող հանգամանք է համարում դեպքի վայրը թողնելը (Քրեական օերսնգրքի 244-րդ հոդվածը):

Բայց, այս դեպքում, երբ անգուշությունը հանդիսացել է պաշտոնատար անձի կողմից, այն, մեծ հաշվով, հետեւանք է երկրի քաղաքական դեմքի պոպուլիզմի, ով հեծանիվով էր գնում աշխատավայր, ով որպես իր իշխանության քաղաքական հաջողություն էր համարում կարմիր լույսի տակ կանգնելը, վրաերթի է ենթարկում քաղաքացուն եւ անօգնական թողնելով հեռանում է, այստեղ արդեն խնդրին պետք է նայել լրիվ այլ ռակուրրսից:

Հեքիաթները` այդ ծառայության յուրահատկությունների մասին, կպատմեք ձեր թոռնիկներին: Այն, որ օրենքը հստակ սահմանում է իրավիճակները, կարող եք ինէներդ համոզվել`պահպանվող անձին վտանգ սպառնալու դեպքում թիկնազորի նախատեսված գործողություններից սկսած մինչեւ իմպերատիվ պահանջ, որ վտանգի աղբյուրին չեզոքացնելուց հետո պարտադիր պայման է նրան առաջին օգնություն ցուցաբերել: Էլ չասած, որ այդ վայրում, եթե ավտոշարասյունը պետք է անցներ անվտանգության հատուկ միջոցառումներով, ապա պետք է տարածքը նախօրոք համապատասխան ծառայությունների միջոցով ամբողջությամբ ազատված լիներ: 

Հաջորդ հարցին որ ուզում եմ անդրադառնալ, թե ինչու եմ համարում Պապլավոկի դեպքը եւ սա նույնական:

Պապլավոկից հետո չեմ հիշում ձեզ կողքնիս կանգնած Ռոբական բանդաների կրճտացող ատամների ու գազանային հայացքների ներքո ակցիա անելիս, երբ ես ու երկու հոգի, ընդամենը երեքով, անցորդների ափսոսանքի հայացքների ներքո, ովքեր մեզ համարում էին հերթական Պողոս Պողոսյան, քաղաքի կենտրոնում Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ստորագրահավաք էինք անցկացնում: Կամ էլ չեմ հիշում Պապլավոկի մոմավառությանը: Կամ էլ չեմ հիշում դատախազություն ուղարկված հաղորդման կամ դրա դատական ստուգման ընթացքում: Չեմ հիշում… դե չեք եղել, որտեղից հիշեմ: Այո, համարում եմ, որ Պողոս Պողոսյանի սպանության համար պետք է պատասխանատվություն կրի Ռոբերտ Քոչարյանը: Բայց միաժամանակ կարող եմ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանը Կուկուին հրամն չի տվել սպանել Պողոս Պողոսյանին, ասեմ ավելին, այն ծանր հետեւանքը, որ առաջացել է այդ դրվագում, պլանավորված, դիտավորյալ սպանություն չի եղել: Այո, ծանր հանցագործություն է տեղի ունեցել, պաշտոնական լիազորություննեի անցում, մարմնական վնասվածքի հասցնել, ինչը առաջացրել է մարդու մահ: Բայց եւ արդադրացնել Նիկոլ Փաշինյանին, որ հրամն տվողը ինքը չի եղել, արդարացնում եք Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ վստահ եմ, որ “նախագահի” հրամանագիր չեք գտնի Պողոսյանին սպանելու ուղիղ կարգադրությամբ:

Նիկոլից ավելի Նիկոլ լինել, կարծում եմ, անհնար է, քանի որ Նիկոլից ավելի Նիկոլ աշխարհում կարող է լինել միայն Նիկոլը, ամբողխահաճ տեսնյութեր հրապարակել հեծանիվով գործի գնալու, կարմիր լույսերի տակ կանգնելու մասին ու վրաերթով մարդկանց վրայով անցնելու իրականությամբ: Հենց այս պատճառով է, որ այս դեպքը հնչեղություն է ստացել: Ու պիտի ստանա: Իսկ նորմալ երկրներում Վարչապետը ինչ է, ամբողջ կառավարությունը հրաժարական պիտի տար: Բայց դե 4000-ից հետո մի հոգի այս կողմ, մի հոգի այն կողմ, կամ ոնց որ դասականը կասեր`պլյուս, մինուս 100:

Երեկոյան տեղեկատվություն ստացվեց, որ վարորդը`վաշտի համանատարը ձերբակալվել է: Վստահեցնում եմ, որ առնվազն ծառայողական քննության արդյուքներով, ինչքանով որ հպանցիկ անցել եմ ոլորտը կարգավորող օրենքի վրայով, սա մի քանի անձանց վերաբերյալ քրեական գործ պետք է լինի եւ միայն վարորդը չի, որ պետք է պատասխանատվություն կրի: Բայց դա կլինի միայն օրենքի առջեւ պատասխանատվությունը:

Ավելի կարեւորում եմ քաղաքական ու բարոյական կողմը: Սա արդեն օրենքի բան չի, սա ֆայմի բան է:
Հ.Գ. Արդարացնողները ու պաշտպանողները չեն հասկանու՞մ, որ կանաչ լույս են վառում նոր վրաերթերի համար: Եթե այդպես կարելի է, ուրեմն ինչու՞ չի կարելի:

ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան  Արմեն Խաչատրյան

Ավելի վաղ գրել էինք՝ հղի կինը 25 տարեկան էր, նա մահացել է, պտղին ևս չի հաջողվել փրկել: