«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Արսեն Բաբայան. Արշակ արքեպիսկոպոսը կալանքից ազատ է արձակվել (ուղիղ)

Արսեն Բաբայան. Արշակ արքեպիսկոպոսը կալանքից ազատ է արձակվել (ուղիղ)

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Վերաքննիչ քրեական դատարանի հետ համաձայն եմ միայն այն առումով, որ Արշակ սրբազանը չպետք է ազատազրկված լինի: 
Բայց բոլորովին համաձայն չեմ, որ սրբազանի նկատմամբ հնարավոր էր կիրառել որեւէ խափանման միջոց: 
Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում...»:

«Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստացի ազատ կարձակվի մոտավորապես ժամը 17:30-ին (գուցե քիչ ավելի ուշ)»,  տեղեկացնում է փաստաբանը:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքի տակ էր 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնելու շինծու մեղադրանքով: