«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արթուր Հակոբյան. Դիմում եմ քեզ, պայմանական տիկին Արուս...

Արթուր Հակոբյան. Դիմում եմ քեզ, պայմանական տիկին Արուս...

Նկարում՝ Հերոնիմոս Բոսխ․ «Կրելով խաչը»

Սենց էլ ապրում ենք... Սովետի ծնունդ եմ... հիշում եմ, 
երբ Ղարաբաղ կոմիտեի անդամներին ձերբակալեցին, հանրահավաք արեցինք գարնանը, առաջին անգամ, ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մատենադարանին հարող տարածքում։ Ւգոր Մուրադյանն  էր վարում հանրահավաքը։ Հիմնականում ռուսերեն խոսում։ Պատահական ստացվեց, հարթակում հայտնվեցի` իր կողքը։ )) Ընկերներս էլ ներքևում էին կանգնած։ Մեկ  էլ դինամիկներից մեկը փչացավ, ձայնը կտրվեց։ Վաայյյ..Իսկ ով կհիշի ժողովրդական փոստը, երբ գրություն էինք գրում, ու իրար փոխանցելով, հասցնում հարթակ։ ) Երբ դինամիկը հանրահավաքի փչացավ, մեկ էլ ժողովրդից բան փոխանցեցին,  ստացա` տրանզիստոր, կարծեմ Կ֊812։ ) Լայն հասարակությանը ծանոթ մարդ էր ուղարկել, անունը չեմ տա էսօր... Պետք չեկավ, սարքեցին դինամիկը։ Հետո կասկադի տանիքների վրա, խարույկներ վառեցին, քանի որ դեռ ցուրտ էր. Իգորին ասեցի` վտանգավոր է, ասա հանգցնեն, ինքն էլ թաթալոշ էր միքիչ խոսում, ով կհիշի ՞))) Ասեց նեմեդլեննո գաստե օգօն։ ...հա , տենց...

Երեք օր հետո, Ղարաբաղ Կոմիտեի անդամներին ազատեցին բանտից։ Ով կհիշի՞։ Ցնծում էինք։ Հետո պատերազմ եղավ, սարսափելի պատերազմ... Հաղթեցինք, մենք հաղթեցինք:

Քույրեր և եղբայրներ, ախր ինչու՞  սենց ստացվեց, ինչու.. Բա չեք ՞ ամաչում, երբ գրում եք, թե Լևոնը տնտեսությունը մեր քանդեց։ Այ անբարո տգետն էր, տնտեսությունից ախր ինչ եք հասկանում, ինչ թվեր գիտեք՞: Չէ, հույս չունենաք, քֆուր չեմ տալիս, լացում եմ ձեր տկարության, մտավոր անկարողության վրա։ Մի հատ բացեք, համաշխարային տնտեսագետների կարծիքը կարդացեք էն տարիների մասին, որոնք վերաբերվում էին Հայաստանին։ Կարդացեք էլի, ես չեմ գրել։

Դիմում եմ քեզ, պայմանական տիկին Արուս, բա դու գիտեիր էն ժամանակ Սովետի տնտեսության կառուցվածքը՞՞։ Գիտեիր, որ Իմ, ինժեներիս կողմից արտադրված դրոսելը գնում հասնում էր Րիգա ( թե Ռիգա )) քաղաք, որտեղ դա օգտագործում էին Սովետի առաջին, կամ երկրորդ գունավոր Տելեվիզորների մեջ։ Չգիտեիք՞։ Բա որ ալյումինի մեր գործարան չուշկեքը հասնում էին Ռսստանից , ու ֆոլգա դառնում, չգիտեիք՞։ Արա, բա որ օրական ՄԻ ՍԱՍՏԱՎ ՄՏՆՈՒՄ ԷՐ ԿԱՈՒՉՈՒԿԻ  գործարան, ու դուրս էր գալիս, դա էլ չգիտեիք՞։ Բա ոնց էր տնտեսությունը աշխատելու, տիկին Արուս ջան, երբ թուրքերը սաղ փակել էին։ Երկաթգիծը Լևոնն էր փակել՞՞՞։ Մեկը կգա՞ հասարակական վայրում հետս բանավիճի, հրավիրում եմ։

Ուրեմն ես, էն ժամանակ արտադրություն ունեի, խրուստալի ջահեր էի արտադրում , ուղարկում էի արտադրանքս Վրաստան, այնտեղ , փողի դիմաց, լցնում էին վրացական վագոններ, որ արտադրանքս Ադրբեջանի տարածքով հասնի Թորքմենիստան, Աշխաբադ։ Իսկ գուցե, տիկին Արուս ջան, Լևոնը լույս չէր տալիս քեզ։ Արշակ Սադոյան , պոռնիկ, սաղ ես ՞ Պատգամավոր էիր, ասեցիր Լևոնը էլեկտրականությունը հողանցումա ինադու։

Ու մի ամբողջ սերունդ, անգրագետ, տխմար, էսօր մեղադրում են Լևոնին, թե մեր մանկությունը անցավ խավարի մեջ։ Մի հատ էսօր էլ պատգամավոր կա` Թագուհի... ազգանունը չեմ հիշում, սպիտակ կոշիկներով, սև շալվարով, մի եքյա հոդված ժամանակին գրեց, Լևոն էր մեղադրում։  Ամոթ ունես ՞: Հիշեցի` Թագուհի Թովմասյան, Բա պատգամավոր ես, խաբար չես, որ միայն 93 կարծեմ թվին, 43... ... 43 անգամ գազի տրուբեն Վրաստանում ադրբեջանցիք պայթեցրեցին, էդ գազի տրուբի մեջ, փարթամ էղած չեղածով հանգիստ կմտնեիր, դուրս կգաիր, տիկին , դա նորոքելու համար առնցազն մեկ շաբաթ էր հարկավոր, մեր բրիգադը գնում էր Վրաստան, մեր վրացի ախպերներն էլ օգնուն էին, որ վերականգնվի գազատարը, բայց դա տևում էր առնվազն 5 օր։ Բա բազմապատկի 5 × 43, տես քանի օր գազ Հայաստան չի մտել, հետո էլի ասա` «չեմ ներում Լևոնին»։ Տիկին անգրագետ, պատերազմ էր, օրական էնքան վառելիք էր ծախսվում էն ժամանակ, ինչքան էսօր մեկ ամսում։

Ատոմայակայանն էլ փակ էր, ով կասի` Լևոննա ատոմակայանը փակել, ես իրա մաման պրանեմ։ Այ էշեր, ինտերնետում ամեն ինչ կա, կարդացեք էլի, ողորմելի տգետներ։ Կարամ լիքը շարունակ եմ։

Հեսա կասեք, էսօրվա մեր հալը ուր, քո հիշողություններ ուր... ես էլ կասեմ` Հայ ժողովուրդը իր հոգևոր մահի վերջին ջղաձգումներն է ապրում, իր` ապրես ՇԱՆԹ, Բարոյական արժեհամակարգի Լիակատար փլուզումը, որը սկսվեց 1998 թվականի փետրվարի 3֊ին, և շուտով կհասնի իր վերջնակետին։

Արթուր Հակոբյան