«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Աշխարհի ամենանեապոլից այն կողմ կա միայն մի բան, ու դա տունն է»

«Աշխարհի ամենանեապոլից այն կողմ կա միայն մի բան, ու դա տունն է»

Հռոմից վերջին չվերթով վերադարձած Բիայնա Մահարին կիսվում է տպավորություններով

«Ինչ-որ մեկը մտածում էր առավոտյան` "ինչ դնեմ էս երեխեքի առաջին ուտելիքի մեջ էս կինոյից հետո ?"ու թեթև ժպիտով տոպրակը դասավորում մանտռայի պես քթի տակ կրկնելով "պանիր թարխուն լավաշ, պանիր թարխուն լավաշ.."

մի հատ մեծ սեր քեզ` ինչ-որ մեկ, թարխուն` որը կարացավ հասկացնել են ինչ չէր կարացել անել արագ-արագ ինքնաթիռից ուղիղ ավտոբուս նստելը, լիքը կամբինիզոններով մարդիկ, ջերմաչափումների շարանը, կարծեմ 11 ոստիկանական և շտապ օգնության մեքենաներից կազմված կորտեժը, ու ճանապարհին ծագած միլլիոն խնդիրներն ու խնդիրիկները, հասկացնել էն, որ մենք տանն ենք վերջապես. ու որ աշխարհի ամենանեապոլից են կողմ կա մենակ մի բան ու դա տուննա.

շատ կարևորա ստեղ ասել մի հատ ամպի չափ շնորհակալություն ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia ու Ambasciata d'Armenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն , ինչ-որ անհավանական զգացումի համար, որ մեջքիդ հետևը Երկիրա կանգնած, երբ քեզ անընդհատ զանգում են հասկանալու ոնց են օգնելու, բոլոր ուշ ժամերին գրած մեյլերին մի ժամվա մեջ պատասխանում, ամենահուզիչը` պատրաստում իդեալական փաթեթիկներ սիրուն պայուսակների մեջ, մասկաներով, ձեռնոցներով, ուտելիքով (որը ի դեպ չէր կարելի ուտել ինքնաթիռում անվտանգությունից ելնելով և պատրաստված էր զուտ թռնելուց առաջ ուտելու համար), երբ լռիվ լռիվ լռիվ դատարկ Հռոմի օդանավակայանում տեսնում ես, որ բոլոր թռիչքները չեղարկված են և միայն Երևանի դիմաց է հպարտ գրված գեյթի համար, ամբողջ օդանավակայանում էլ մարդ չկա, իսկ քեզ դիմավորում են մուտքի մոտ, ամեն ինչ բացատրում...ու էլի ենքան փոքր բաներ, որ պատկերացնում ես ոնցա ինչ-որ մեկը իրա աշխատավայրում նստած մտովի անցել ամբողջ քո ճանապարհը, ու այդ ճանապարհին ամեն տեղ շարել հաճելի մանրուքներ, որ մի քիչ քիչ նեղվես...
լուրջ շատ դժվարա հավատալ որ մենք այսպես կարող ենք, բայց փաստերը ուրիշ բան են ասում... պարզա որ Հայաստան հասնելուց հետո ամեն ինչ չէր այդքան վարդագույն, բայց մյուս գույնի քանակը ենքան էր, որ վարդագույնին խառնելուց ստացվեց մանուշակագույն, այլ ոչ են ինչ միշտ է ստացվում, նենց որ մի հատ մեծ սեր էլ Ձեզ, ու իհարկե ռեյսը իրականացնող ամբողջ անձնակազմին, ու բոլոր խառը մասնագիտության մարդկանց որոնք մեր համար չգիտեմ ինչու համաձայնվել էին իրենց աշխատանքային օրը սարքել 20 ժամանոց ( իսկ ինչքան հասկացա դա ուղղակի բոլորն էին...)»

Բիայնա Մահարի