Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ հրաժարական են տվել (ուղիղ)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Արսեն Կարապետյանը: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտնեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, և Կարինե Փանոսյանին:
Կարինե Փանոսյանը ևս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գևորգ Աճեմյանին:
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը և Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները: