«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Ավինյան. Խծաբերդ գյուղի տարածքից անհետացած անձինք ամենայն հավանականությամբ գերեվարված են

Ավինյան. Խծաբերդ գյուղի տարածքից անհետացած անձինք ամենայն հավանականությամբ գերեվարված են

Գերիների փոխանակման հարցով բանակցությունները Ադրբեջանի հետ շարունակվում են Կարմիր Խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչ վերաբերում է Խծաբերդին ու այն անձանց, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են, տվյալներն այս պահին ճշտվում են։ Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ։ Մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այս պահին Արցախում է և մասնակցում է ընթացող աշխատանքներին։

Ավինյանն անդրադարձավ նաև Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի խնդրին` հայտարարելով, որ այդտեղ ևս որոշակի լարվածություն եղել է։ Խնդիրը, նրա խոսքով, ամբողջությամբ լուծված չէ, բայց տեղում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժերը։

«Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունը կա։ Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Հին Շենի հետ կապված ևս կունենանք հանգուցալուծում»,– ասաց նա։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ հրաման ունեն այդտեղ կանգնելու։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։