Օրացույց
Այսօր տաքսիստների միջազգային օրն է
1907 թվականին, այս օրը՝ մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) և «մետրոն» (չափում) բառերից։ Հենց այդ օրն էլ սկիզբ դրվեց տաքսի և տաքսիստ հասկացողությանն ու մարտի 22-ն էլ սկսեց նշվել որպես տաքսիստների միջազգային օր:
Լոնդոնում առաջին տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին: Տաքսիների համար ավանդական համարվող դեղին գույնը հայտնվել է Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»:
Այդ ավանդույթը հետագայում որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, և դեղինը ողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն: