«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Խտրականության բացառման օրն է

Խտրականության բացառման օրն է

«Խտրականությունը մարդու իրավունքների խախտում է, և այն չպետք է անտեսվի։ Բոլորը պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ ապրել իրենց կյանքը ու հարգանքի արժանանալ»

Պան Գի Մուն

ՄԱԿ-ի որոշման համաձայն՝ «Զրո խտրականության» այս նոր միջազգային օրը 2014 թվականից ամեն տարի նշվում է մարտի 1-ին։

Այս նոր տոնը կոչ է անում ժամանակակից հասարակությանը տոլերանտ վերաբերմունք ցուցաբերել մարդկանց՝ անկախ նրանց ռասայական, կրոնական, ազգային, սեռական, տարիքային պատկանելությունից և անկախ նրանից, թե ինչ սոցիալական խմբի են պատկանում, ինչ քաղաքական հայացքներ ու համոզմունքներ ունեն։

Տոնը հիշեցնում է յուրաքանչյուր քաղաքացու՝ կյանքը արժանապատիվ ապրելու իրավունքի մասին։

Տոնի նպատական է՝ հասարակությունն այնպիսի մակարդակի բերել, որտեղ նրանում խտրականությունը կհավասարվի զրոյի, այսինքն՝ լրիվ կանհետանա։