«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ (ուղիղ)

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ (ուղիղ)

Այսօր Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ութերորդ գումարման խորհրդարանը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:

Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 11 կուսակցություններ և դաշինքներ: Դրանք են, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշված՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը,
ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար, Վիգեն Սարգսյանը, Սուրեն Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Լևոն Շիրինյանը, Լուսինե Հարոյանը, Արամ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Վարուժան Ավետիսյանը և Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում:

Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:

Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը», - ասված է երկրի Հիմնական օրենքի 89-րդ հոդվածում:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն տարբերակով