Խոսք
Բաց նամակ ՀՀ վարչապետին. «Ապահովվեք ընտանիքիս անվտանգությունը, այլապես հետևանքները կլինեն անդառնալի»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«2019 թվականի մարտի 13- ին,օրը ցերեկով իմ ամուսնու,որդուս և իրենց աշխատակցի նկատմամբ կիրառվել է սուր կտրող-ծակող գործիք,կանխամտածված վնաս հասցնելու նպատակով, որի հետևանքով նրանք հայտնվել են Աստղիկ բժշկական կենտրոնում և ենթարկվել վիրահատության։
Մալաթիա համայնքի ոստիկանությունը գործը բացահայտելու փոխարեն փորձում է կոծկել հանցանքը և մարդկանց դրդում են անձամբ հաշվեհարդար տեսնել հանցագործի նկատմամբ։
Ես 2008 թվականից պայքարում եմ, որպեսզի իմ երեխաները ապրեն օրենքի երկրում,սակայն հեղափոխությունից հետո ոստիկանության փտած համակարգը դեռ աշխատում է հին ոճով և ոչինչ չի փոխվել։
Ցանկանում եմ,որ ապահովվի իմ ընտանիքի անվտանգությունը, այլապես հետևանքները կլինեն անդառնալի»։