Կարեվոր
Բաքուն առևանգված արցախցիներին դատապարտել է 10 օրվա կալանքի
Այսօր Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո նրանք «արտաքսվելու են Ադրբեջանի տարածքից»։
Հիշեցնենք, որ այսօր՝գոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Արցախի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։
Հիշեցնենք` հուլիսի 29–ին Ադրբեջանն առևանգվել է անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։