«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Բաքուն ողջունել է համանախագահների հայտարարությունը

Բաքուն ողջունել է համանախագահների հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը:

«Մինսկի խմբի հայտարարությունն ազդակ է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով համանախագահներին, ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի նկատմամբ հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատել են, որ արդար եւ տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կլամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«...Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում.

  1. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը,
  2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
  3. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք,
  4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, օրինական կամքի արտահայտման , իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն,
  5. ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը,
  6. միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

«..Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդդառաջ եռանախագահները կողմերին հորդորել են «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն