«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Մանդատիս արև. «ՉԻ»

Մանդատիս արև. «ՉԻ»

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել»:

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Ճիշտն ասած, մեզ մոտ էլ հակառակ տպավորությունն է, որ Հայաստանում միասնականության և համախմբման ինչ կոչեր, առաջարկներ եղել են, հենց Դաշնակցությունն է, որ բանի տեղ չի դրել, չի արձագանքել: 

Երբ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ երեք նախկին նախագահներով դաշինք կազմելու առաջարկ եղավ, ինչ-որ չենք հիշում, որ դաշնակները ողջունեին այդ առաջարկը: Չէ, դաշինք կազմեցին, բայց միայն Ռոբերտ Քոչարյանի հետ:

Երբ Արթուր Վանեցյանը քաղաքացիական անհնազանդության ակցիա նախաձեռնեց Ազատության հրապարակում, կոչ արեց բոլորին մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել, դաշնակները նրան միանալու փոխարեն գնացին, Ֆրանսիայի հրապարակում առանձին ակցիա սկսեցին: Այսինքն, ո՞նց թե ընդդիմադիր շարժման գլխավոր ուժը մենք չլինենք: Արդյունքում այդ շարժումը սատկեց, Փաշինյանն էլ պահպանեց իշխանությունը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: