«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Սմբատ Այվազյանը Մարտի 1-ի գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց

Սմբատ Այվազյանը Մարտի 1-ի գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց

ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է  Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած՝ Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործով բողոքը և կայացրել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքներում Սմբատ Այվազյանին արդարացնելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:

2008-2009թ. այդ դատական ակտերով Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման:

2014 թվականին ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը մահացել է: