Պաշտոնական
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Երեկ Վաչագան Ղազարյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ առաջարկել են վճարել 5 միլիոն դրամից սկսած։
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:
Դատարանն այսօր կքննի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։