Պաշտոնական
Դավիթ Գալստյանը կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) կալանավորելու միջնորդությունը։
Գալստյանը կալանավորվել է 2 ամսով:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոսյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք՝ տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը կալանավորվել են 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։