«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպանը։

Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:

Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնել է, որ Տոնոյանն ու Գալստյանը ձերբակալվել են խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: