Պաշտոնական
Ադրբեջանցիները կրակ են բացել ՀՀ ՊՆ զորամասի մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ-ի` տուժածներ չկան։