«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Ռուբեն Վարդանյան. Ի՞նչով սա կապիտուլիացիա չէ (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյան. Ի՞նչով սա կապիտուլիացիա չէ (տեսանյութ)

Փաստորեն ոչ միայն Սահմանադրությունն է ալիևյան, այլև անձնագրերի փոփոխման պատճառն է ադրբեջանական, որպեսզի Արցախի մեր հայրենակիցների փաստաթղթում նշվի այն երկիրը որի խնդիրը նրանց վերացնելն է եղել։ 

Իսկ ի՞նչով սա կապիտուլիացիա չէ, ի՞նչով սա պարտության պարտադրանք չէ, ի՞նչով սա այն դետալը չէ որով պետությունը կառավարող գործող քպ-ական վարչակազմը ընդունում է համահայկական «սխալը»  Արցախի հարցումը։ 

Եվ ոչ միայն էմոցիոնալ առումով, այլև բանականությունից, քաղաքագիտությունից, պատմությունից ու արժանապատվությունից ելնելով է այն պնդումը հաստատուն, որ միայն պատմական հսկաների ստվերներից հուշտ լինող քաղաքական գաճաճն է, ով իր երջանկությունը գտել է թշնամահպատակ ծառայության մեջ, հանդես գալիս «Ղարաբաղյան Շարժումը» թակարդ և արկածախնդրություն անվանելով` սեփական մանրությունն ու թույլիկությունը ծածկելու համար։ 

«Ղարաբաղյան Շարժումը» այն զարթոնքն է, ձեռքբերումն ու հաղթանակը, որն իր քաղաքական ծավալով, գաղափարական խորությամբ և նշանակությամբ հայոց պատմության մեջ քիչ հանդիպող անալոգ է վայելում և իր ուժով, դասականությամբ ու օրինակով համաշխարհային որակի միջազգային բարձունքի վրա է կանգնած։

Բարձր գիտակցումն ու բարոյականության նշույլը բավարար են պարզ ճշմարտությունները հասկանալու համար, բայց հակառակ կողմից եկողնորի համար պատմության ու ինքնության խեղումներն անհրաժեշտ պայմաններ են մնալ֊շարունակելու համար` և այ հենց սա է թակարդը, որի մեջ են հայերն ու Հայաստանը։

Ռուբեն Վարդանյան

Կիսվել Telegram-ում