Հարութ Ուլոյան. Դուք թակարդում եք
Վերջը կողմնորոշվեք․
- Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկանո՞ւմ Անկախության հռչակագրում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ցեղասպանության մասին հիշատակումներ անել,
- Սահմանադրության մեջ չէր ցանկանո՞ւմ Հռչակագրին հղում տալ,
- Ենթարկվե՞լ էր ընդդիմության ճնշումներին ու տեղի էր տվել,
- թե՞, այնուամենայնիվ, ղարաբաղյան «ավանտյուրայի» մեջ էր ձեզ ներքաշել՝ «թոկ» կապելով վզներիդ...
Պատերազմն էլ չէր ուզում հաղթել, բայց ընդդիմությունը ստիպեց, որ հաղթի՞․․․ Թե՞ ձեր պես՝ ղուշ-գիր գցելով խաղադրույք էր արել։
Ըստ օրվա այսրոպեական իրավիճակի՝ կհորինեն ամեն ինչ։ Կերակրատաշտից օգտվողներն էլ ոգևորությամբ կտարածեն՝ շատ լավ ընկալելով իրենց զանգվածների տրամադրվածությունը։ Մի օր լուրջ դեմքով կպնդեն՝ մածունը սև է, հաջորդ օրը՝ կանաչ, իսկ մյուս օրը կհայտարարեն, որ իրենք երբեք էլ մածունի գոյությանը չեն հավատացել։
Անբովանդակության հետ չեն բանավիճում։ Դուք թակարդում եք։


