«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Արցախցիները՝ Սիմոնյանին. «Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ» (տեսանյութ)

Արցախցիները՝ Սիմոնյանին. «Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ» (տեսանյութ)

Այսօր Կառավարության շենքի մոտ լարված միջադեպ է տեղի ունեցել բողոքի ակցիա իրականացնող արցախցիների և շենքից դուրս եկող ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։

Ակցիայի մասնակիցները, տեսնելով Սիմոնյանին, սկսել են վանկարկել․ «Ալեն Սիմոնյա՛ն, Արցախը Հայաստան է և վերջ»։

Ի պատասխան՝ ԱԽ քարտուղարը հեգնական տոնով դիմել է հավաքվածներին՝ հարցնելով, թե ինչու են եկել այնտեղ, ապա հավելել․ «Ես էլ եմ ձեզ շատ սիրում»։

Արցախցիներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ Կառավարության շենքի մոտ են գտնվում, քանի որ իշխանություններին մեղադրում են Արցախը հանձնելու և արցախահայության շահերին դավաճանելու մեջ։

«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»,- պատասխանել են նրանք։

«Հրապարակ»


 

Կիսվել Telegram-ում