«Վորոնեժի օդանավակայանում հայկական մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է կալանվել»
Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական բեռը։ Հաստատված տվյալների համաձայն՝ բեռը կալանավորվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն փորձաքննության է ուղարկել, գրում է EADaily-ը:
Ըստ EADaily-ի՝ «Վորոնեժի օդանավակայանի տարածքում մի քանի տասնյակ տոննա մաքսանենգային ծխախոտների բեռին սպասում էին երեք մեծ բեռնատար ֆուռեր, որոնք հետագայում պետք է ծխախոտը Ստավրոպոլ հասցնեին։ Որոշ տվյալներով՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին։
Ավելի վաղ, ապրիլի 25-ին, Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ համատեղ, Կրասնոդարի օդանավակայանում կալանվորել էին Հայաստանից ծխախոտի խոշոր խմբաքանակ։ Ծխախոտը փոխադրել էր ԱԻՆ ինքնաթիռը, որը թռել էր Երեւանից, եւ, ըստ փաստաթղթերի, մեկնում էր Աֆղանստան։ Մոտ 40 տոննա ընդհանուր քաշով բեռը ուղեկցվում էր կեղծ փաստաթղթերով։ Ներկայում այդ դեպքի առիթով քննություն է ընթանում»։