«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակելու ուղիղ երկխոսությունը

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակելու ուղիղ երկխոսությունը

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։ 

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպեցին Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։

Հանդիպումը կայացավ դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն ընձեռեց երկու առաջնորդներին հստակեցնելու իրենց հարգարժան դիրքորոշումները։ Նրանք տեսակետներ փոխանակեցին մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։

Երկու առաջնորդներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Հիշատակելով Դուշանբեում իրենց ունեցած խոսակցությունը՝ առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում։

Վարչապետն ու նախագահը հանձնարարեցին իրենց նախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահներին։ Նրանք նաև համաձայնեցին շարունակելու ուղիղ երկխոսությունը»։ 

Նյութը հասանելի է նաև ռուսերեն