«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ԵՄ-ն մտահոգիչ է համարում Լաչինի միջանցքի «գրեթե ամբողջական շրջափակումը» (տեսանյութ)

ԵՄ-ն մտահոգիչ է համարում Լաչինի միջանցքի «գրեթե ամբողջական շրջափակումը» (տեսանյութ)

Եվրամիությունը խիստ մտահոգիչ է համարում հուլիսի 15-ից Լաչինի միջանցքի «գրեթե ամբողջական շրջափակումը»: Երեկ տարածած հայտարարությամբ միությունը մշում է, որ միջանցքի արգելափակումը ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանը և լուրջ մտավախություններ առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է վերջին շաբաթներին ինչպես Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, այնպես էլ Ղարաբաղի շփման գծում ամենօրյա կրակոցներով ուղեկցվող աճող լարվածությանը:

Եվրոպական միությունը հայտարարում է, որ շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, նշվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Արցախն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամբողջական շրջափակման մեջ է, սննդի, դեղորայքի մատակարարումները դադարեցված են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ստեփանակերտից չի կարողանում Երևան տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին, ահազանգում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական կողմը հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր  նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»: