Երևան է ժամանել Մակրոնի ուղարկած մարդասիրական օգնության առաջին ինքնաթիռը
Նոյեմբերի 22-ին Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։
Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպայի ու Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանձնարարությամբ՝ Ֆրանսիան սկսում է իրականացնել համակարգված ջանքեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն: