Պաշտոնական
Երևանում մեկնարկել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Միրհադի Սեյիդին, փոխանցում է 1lurer.am-ը:
Քննարկումներն անցկացվում են ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների և Իրանի պատվիրակության միջև, որի կազմում են Իրանի առևտրի զարգացման կազմակերպության, Առևտրի պալատի, ԻԻՀ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները:
Երևանյան բանակցություններին ընդառաջ տեսակոնֆերանսի ձևաչափով յոթ հանդիպում է անցկացվել: Հաջորդ հանդիպումը կողմերի միջև նախատեսված է Թեհրանում դեկտեմբերի 6-ին: