«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Սամվել Աբրահամյան. Եթե Փաշինյանը հասկանում և նպատակադրված է գնում այս աղետին, ուրեմն...

Սամվել Աբրահամյան. Եթե Փաշինյանը հասկանում և նպատակադրված է գնում այս աղետին, ուրեմն...

Եվս մեկ անդրադարձ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի սանձազերծած պատերազմի թեմային։
Կանդրադառնամ հետևանքների առումով միայն մեկ, սակայն, կարծում եմ, էական նշանակություն ունեցող ասպեկտի։
Եկեղեցու դեմ իր արշավը սկսելուց առաջ և նաև այդ արշավի ընթացում Փաշինյանը բերել է հետևյալ հիմնական պատճառաբանությունները՝ գործող Կաթողիկոսի ոչ լեգիտիմությունը,  Եկեղեցու բարեփոխման անհրաժեշտությունը, արտաքին ազդեցությունների առկայությունը և այլն։

Լավ։ Ենթադրենք Փաշինյանը «հաղթում է» այս պատերազմը։ Լուծվում ե՞ն, արդյոք, նրա առաջ քաշած խնդիրները։ Հաոզված եմ, որ՝ ոչ, նվազագույն չափով անգամ չեն լուծվում։ Եթե այսօր արդեն ակնհայտ է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի այս նախաձեռնությանը, ի՞նչ լեգիտիմություն (օրինակարգություն) կարող է ունենալ մի նոր Կաթողիկոս, որը բազմել է գահին պետական մակարդակով իրականացված տեռորի, Սահմանադրության, օրենքների և Եկեղեցու կանոնակարգերի ոտնահարման, հոգևորականների նկատմամբ իրականացված բռնաճնշումների ճանապարհով։

Պատկերացնել կարելի է, թե ինչ համընդհանուր արհամարանքի, արգահատանքի, քամահրանքի է արժանանալու այն մարդը, որը կհամաձայնվի այդ դերին։ Դեռևս չընտրված (չնշանակված) այդ Կաթողիկոսն արդեն իսկ լեգիտիմ չէ։
«Բարեփոխումների» գաղափարը խեղդվելու է թեկուզ միայն այս հանգամանքի պատճառով։ Իբր գոյություն ունեցող "արտաքին ազդեցությունը" ժողովրդի աչքում փոխարինվելու է հայաստանյան ռեժիմից միահեծան կախվածությամբ։ Ժողովուրդը օտարվելու է Եկեղեցուց, ազգային հոգևոր կյանքը մխրճվելու է տասնամյակների ճգնաժամի մեջ, Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային կառույցը կկանգնի փլուզման եզրին՝ կանխատեսելի հետևանքներով։ Էլ չասած, որ, ամենայն հավանականությամբ, կառաջանա հայոց երրորդ կաթողիկոսությունը։

Այսպիսով, իր ծրագիրն իրականացնելու դեպքում,  Փաշինյանը կստանա շատ ավելի վատ իրավիճակ, քան իր կարծիքով առկա է այսօր։

Եթե ենթադրենք, որ նա իր մղումներում անկեղծ է, հարց է առաջանում՝ հասկանու՞մ է արդյոք նա այս ամենը։ Նկատի ունենալով, որ ութամյա կառավարումից հետո անգամ ազգակործանը չի հասկացել, թե ինչ է պետությունը, Սահմանադրությունը, օրենքը, ժողովուրդը, հասարակությունը, Եկեղեցին և այլն, կասկածում եմ, թե հասկանում է։
Իսկ եթե հասկանում և նպատակադրված է գնում այս աղետին, ուրեմն...

Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյան