Աշխարհ
Եվրամիությունն աջակցում է Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացին
Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:
«Հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդակցությունների բացումը կարեւոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- թվիթերյան գրառմամբ նշել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։