«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Կեսօրին մոտ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել էին Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպմանը մասնակցելու։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները տևել են մեկուկես ժամ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցբաբմ՝՝ «կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից առաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ»,– գրել է նա ֆեյսբուքում։

Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը:
«Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։
Լավրովը հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։