Հայաստան
«Ֆակտում»-ը և ՀԱԿ-ը հրավիրում են նշելու Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը
«Ֆակտում» փաստագրական կենտրոնը եւ Հայ ազգային կոնգրեսը նոյեմբերի 13-ին, ժամը 18։00 հրավիրում են Խնկո Ապոր անվան գրադարան՝ նշելու Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը։
Միջոցառման ընթացքում կցուցադրվի հայ-լեհական համատեղ արտադրության «Կաթնեղբայր» կարճամետրաժ ֆիլմը, որի գրական հիմքը Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքն է։
Ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան։ Ֆիլմը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոների եւ արժանացել բարձր պարգեւների։
Մուտքն ազատ է։


