«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ֆրանսիահայերի խաղաղ պատասխանը թուրքերին. Հայերը երբեք չե՛ն թաքնվում (տեսանյութ)

Ֆրանսիահայերի խաղաղ պատասխանը թուրքերին. Հայերը երբեք չե՛ն թաքնվում (տեսանյութ)

Voici la réponse des Arméniens

Մեր խաղաղ պատասխանը թուրքերին

Ես հիմա խոսում եմ հայ ժողովրդի անունից, ով ներկա պահին գտնվում է Դեսինում։ Մենք հավաքվել ենք այստեղ մեր կոչը տարածելու նպատակով։ Իմացե՛ք, որ արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը խաղաղ ցույցեր է կազմակերպում՝ Արցախում խաղաղություն հաստատելու համար։

Երեկ, չորեքշաբթի, հոկտեմբերի 28-ին, հարյուրավոր հայեր ևս մեկ անգամ կազմակերպել էին խաղաղ ցույց՝ A7 մայրուղում։ Հանկարծակի հայտնվեցին 5 անձնավորություններ և մուրճերով ու մահակներով հարվածեցին հայազգի խաղաղ ցուցարարներին։ Հայերը սկսեցին բնական կերպով պաշտպանվել։ Սակայն դեպքի փաստերը լուսաբանվեցին հակառակ կողմից ՝ Գորշ Գայլերը (թուրք ազգայնամոլների խմբավորություն) մեղադրեցին հայերին՝ անցորդների վրա հարձակման մեջ։ Այն անցորդների, որոնք իբր պարզապես թուրքեր էին։ Դա ՇԻՆԾՈՒ է։ Նրանք սադրիչներ են, ովքեր ցանկանում են Ֆրանսիայում ստեղծել էթնիկ բախում հայերի և թուրքերի միջև։ Դա առիթ է հանդիսացել թուրքերի կողմից անցկացված հավաքի՝ վրեժ լուծելու նպատակով։ Երեկ, հարյուրավոր թուրք ազգայնամոլներ, խախտելով պարետային ժամը, եկել են Վիեն և Դեսին, հայերին գտնելու նպատակով։

Հայերը երբեք չե՛ն թաքնվում։ Մենք միշտ միասին ենք ու երբեք չե՛նք բռնի սադրանքների ուղին։ Մենք գտնվում ենք ՉԵԶՈՔ տարածքում և հարգու՛մ ենք Ֆրանսիայի Հանրապետության օրենքները, բայց իմացե՛ք, որ ցանկացած հարձակում չի մնա անպատասխան և պատասխանը կլինի շատ խիստ։

Այս հոլովակը զգուշացում է։ Իմացե՛ք, որ ցանկացած պահի կմիավորվենք ՄԵԿ մարդու պես ու կպաշտպանենք մեր ընտանիքները։ Խաղաղվե՛ք, և դադարեցրե՛ք ձեր սադրանքները։ Եթե ձեր նպատակը մեզ վախեցնելն է, իմացեք որ սխալ ուղղությամբ եք շարժվում։

Կեցցե՜ Հայաստանը։
Կեցցե՜ Ֆրանսիան։