Պաշտոնական
Ֆրանսիայի դեսպան. Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»,- գրել է Լաքոտը:
Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:
Հայ-ֆրանսիական դիվանագիտական կապերի հաստատման 29 տարիներն աչքի են ընկել երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների մեծ թվով: Այս ընթացքում Ֆրանսիայի նախագահները 5 անգամ այցելել են Հայաստան: