Քաղաքական
Ֆրանսիայից ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան
Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Արցախ։ Ուղիղ եթերում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով` տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։
Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։ Armeniasputnik.am- ի փոխանգմամբ այս մասին ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք՝ այսօր Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ)