Գագիկ Հարությունյանի եղբայրը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր հրաժարականի դիմում է գրել: