Պաշտոնական
Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի գործի և Քոչարյանի մասին
Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին թույլ չի տվել հանդես գալ ԱԺ-ում և պատասխանել հարցերի։ Այդ մասին նա ասաց 24TV-ի եթերում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրքին։
«Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում ես խոսեի, հավանաբար, վախենալու հարցեր կային, որոնց պատասխանները չէր ուզի, որ հնչեին ԱԺ ամբիոնից»,- ասաց Ջհանգիրյանը։
Նա փակագծեր բացեց այդ քաոսային օրերից՝ վստահեցնելով, որ շատ ավելի անվանական ու հանգամանալից կխոսի, եթե Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի, և նրա փորձի ու գիտելիքների կարիքը լինի։
Գագիկ Ջհանգիրյանը խոսեց նաև Մարտի 1-ի գործի , մասնավորապես՝ 0038 հրամանի մասին։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։