Գարեգին Երկրորդ. Մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանքի ընթացք
Գարեգին Երկրորդը ցավակցական հեռագիր է հղել Մասուդ Փեզեշքիանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։
«Խորը մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ:
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ Գերազանցությանը և Մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանքի ընթացք»։


