Բանակ
Գեներալ. «Ապրիլյանին հայկական կողմից պատասխան գործողությունների ուշացում չի եղել»
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն ասաց, որ Ապրիլյանին հայկական կողմից պատասխան գործողությունների ուշացում չի եղել․
Հանձնաժողովի այսօրվա նիստը տեւեց ավելի քան 3 ժամ, որի ընթացքում հրավիրյալին ուղղել են մի քանի տասնյակ հարցեր։ Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նա& այլ հարցերի, օրինակ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը։